Դպրություն

Կրթությունը` անազատության մեջ․ «Դպրություն»

Քրեակատարողական հիմնարկներում պահվող շուրջ 300 անձ չունի լիարժեք միջնակարգ կրթություն, ինչը խոչընդոտ է հանդիսանում ազատությունից զրկված անձանց հետագա սոցիալական վերաինտեգրումն ապահովելու և կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելու գործում։

Սեպտեմբերի մեկից «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»–ը քրեակատարողական հիմնարկներում իրականացնում է հանրակրթական նոր ծրագիր՝ չափահաս դատապարտյալների համար։ Վերականգնվում է թերի մնացած կրթությունը։

Քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող 19 և ավել տարիք ունեցող դատապարտյալների հանրակրթության ծրագիրը ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան», «Արմավիր», «Նուբարաշեն», «Սևան», «Արթիկ», «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում իրականացվելու է շուրջ 92 դատապարտյալի համար:

Ոչ ֆորմալ կրթությունը ևս քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին հնարավորություն է տալիս նոր աշխարհայացք ձևավորել:

Արդարադատության նախարարության կողմից հաստատված կրթական ծրագրերով դասընթացները օգնում են անազատության մեջ գտնվող անձանց ունենալ մտածելակերպի դրական փոփոխություն՝ ձեռքբերել նոր հմտություններ։

Կրթական նոր ծրագիրն են ներկայացնում ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական կենտրոն»–ի վերականգնողական ծրագրերի և հանրակթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը, ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական կենտրոն»-ի դասախոս և ուսուցիչ Մանուշակ Թևանյանը և ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը։

Back to top button