Վերնատուն

Կենցաղային թափոնը՝ արվեստ. «Վերնատուն»

Ինչպե՞ս են սովորական թափոնները վերածվում արվեստի ստեղծագործության և ինչո՞ւ ստեղծարար քանդակները տեղ չեն գտնում քաղաքային միջավայրում։

Գեղանկարիչ, Երևանի խամաճիկների պետական թատրոնի բեմանկարիչ Մարտիրոս Բադալյանը թափոնը կամ կենցաղային աղբը արվեստի վերածելու բազմամյա փորձ ունի։

«ԱՐԷ» մշակութային հիմնադրամի հայտարարված թափոնային քանդակի մրցույթին ստեղծագործությունը հաղթողներից մեկն է, սակայն քաղաքային միջավայրում դեռ իր տեղը չի գտել։

«Թափոն» բառը արվեստագետի համար ընդունելի չէ, ասում է` շատ կոպիտ բառ է։ Թափոնը ինքն է թելադրում ինչպես վարվել իր հետ։ Ու շատ հետաքրքիր է, որ հին սառնարանները, գազօջախները լվացքի մեքենաները կամ այլ մետաղական իրեր ինձ մոտ միշտ նոր մտքեր են առաջացնում, ես նույնիսկ մտածում էի դրանցից քաղաքներ սարքել», – ասում է Մարտիրոս Բադալյանը։

Մարտիրոս Բադալյանը տարբեր թատրոններում ձևավորել է չորս տասնյակից ավելի ներկայացումներ, ասում է` թատրոնն էլ մի յուրօրինակ աշխարհ է ու նման է նկարչությանը, կոլաժներին ու պոպ– արտին անդրադառնալը թատրոնն է հուշել , թատրոնում ազատություն կա, խորություն, բեմ:

Տիկնիկների աշխարհը, դրանց համար միջավայր ստեղծելը նույնպես կարևոր դեր է ունեցել։ Արվեստագետի համար տարին հոբելյանական է։ Նոյեմբեր ամսին պատրաստվում է անհատական ցուցահանդեսի։ Ասում է՝ իր նոր աշխատանքների հետ ներկայացնելու է նաև իր ինքնանկարների շարքը՝ շուրջ 500 ինքնանկար։

Back to top button