Հայագիտակ

Արցախի և Ուտիքի ձեռագրերը «կխոսեն» անգլերեն․ «Հայագիտակ»

Երևանի Մատենադարանը միշտ շահագրգռված է եղել օտարներին ներկայացնել հայկական ձեռագրական արվեստը՝ ասում է ձեռագրագետ Թամարա Մինասյանը։

Հատկապես 44-օրյա պատերազմից հետո այս խնդիրը շատ կարևորվեց, և ստեղծվեց համախոհ-գիտնականների հիանալի մի խումբ, որը, օգտվելով արդեն եղած գրականությունից, նախաբանում ավելացնելով պատմական հիանալի մի վերլուծություն՝ կազմեց «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» գիրքը անգլերենով։

Թամարա Մինասյանը նշում է, որ Արցախի ձեռագրերն առանձնանում են իրենց ինքնատիպությամբ և գույներով։ Իսկ կին գրիչներն ու ծաղկողները` Ալիծը, Կատարինեն, Գայանեն և նրանց գրած ու ծաղկած ձեռագրերը զարմացնում են անգամ այսօր։

Անգլերեն այս գիրքը հիանալի հնարավորություն է աշխարհի անգլախոս գիտնականների համար` ճանաչելու Արցախի և Ուտիքի շքեղ մշակույթը։

Back to top button