Խոշորացույց

Հայաստանը` տեխնոլոգիական աշխարհում. «Խոշորացույց»

1990-ականների կեսերին մի զրույցի ականատեսն էի. պատմում էին, թե ինչպես Խորհրդային Միությունում հայտնի մեր «Տրանզիստոր» ձեռնարկությանը ամերիկահայ գործարարներից մեկը որոշել էր օգնել` իրեն անհրաժեշտ պատվերը տալով հայկական այս ընկերությանը։ Նախագծի վրա աշխատելուց հետո այստեղ պարզել էին, որ արտադրական հնարավորությունները թույլ չեն տալիս տվյալ չափով տրանզիստոր արտադրել (այն 2-3 մմ մեծ կլիներ) եւ նաեւ ինքնարժեքն էր բավականին բարձր։

Այսօր արդեն նույն այդ «Տրանզիստոր» ձեռնարկության տեղում գործում է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների առաջատարներից մեկը` «Սինոփսիս Արմենիան»։

«Ռադիոլուրի» մեր գործընկեր Աննա Հարությունյանի հաղորդումը հայկական երկու IT ընկերությունների մասին է, որոնք  ճանաչվել են Webby Award ամենամյա մրցանակի հաղթողներ։

Տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից են, մենք պետք է ստեղծենք գիտելիքահեն տնտեսություն. նման հայտարարություններ շատ ենք լսել, բայց որքանով են քաղաքական հայտարարությունները համապատասխանում կյանքի իրողությունների հետ։

Մարիամ Հովսեփյանի հաղորդումը, թե ՏՏ ոլորտում մեր բուհական կրթությունն ու իրական կյանքը իրար հետ արդյո՞ք համապատասխանում են
  • Ինչպիսի տեխնոլոգիական երկիր ենք մենք,
  • ապագայի տնտեսություն ունենալու հնարավորությունները Հայաստանում որքանո՞վ են իրական,
  • հնարավո՞ր է Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների ողնաշար` չիպերի արտադրություն կազմակերպել։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ, ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի նախագահ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, «Սինոփսիս Հայաստան» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ քննարկում ենք բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ապագան ու ներկա Հայաստանում։

Back to top button