Դպրություն

Կարծրատիպերը խանգարում են ներառական կրթությանը․ «Դպրություն»

Հայաստանում ներառական կրթության համակարգը որպես ազգային քաղաքականություն, պաշտոնապես ընդունվել է 2003 թ.-ին։ Սակայն առ այսօր ներառական կրթության մասին ընկալումները հանրության լայն շերտերում այդքան էլ ճիշտ չէ, քանի որ հիմնականում կարծրատիպային ընկալում է, որ ներառական կրթությունը նորացված հատուկ կրթությունն է, ինչը չի համապատասխանում իրականությանը։

Սուսաննա Թադևոսյան

«Հույսի կամուրջ» հկ–ի տնօրեն Սուսաննա Թադևոսյանը կարծում է, որ շատ մեծ խնդիր է ներառականության հետ կապված կարծրատիպերը կոտրել հատկապես ու նախ և առաջ մանկավարժների շրջանում։ Դեռևս 2014թ․–ին «Հանրակրթության մասին օրենք»–ում տեղի են ունեցել փոփոխություններ։ Ենթադրվում էր, որ կրթության ոլորտը պետք է գնա բավականին փոփոխությունների՝ ինչպես ծրագրային, այնպես էլ ներառականության գործընթացներում։ Բայց, այնքան հզոր է ներառականության սխալ ընկալումը, որ նույն օրենքի սահմանումը որևէ ձևով չի ամրապնդվում մարդկանց ընկալումների ու գիտակցության մեջ։

Անահիտ Մուրադյան

«Խելամիտ հարմարեցումները դպրոցի երեխաների համակազմի համար են։ Պարզապես, պետք է հասկանալ, թե ինչն է ավելի արդյունավետ՝ դասապրոցեսը կազմակերպելու համար։ Որպեզի սա ավելի լավ ու ճիշտ հասկացվի՝ ընդամենը պետք է մի փոքր երեխայակենտրոն մոտեցում ունենալ»,- ասում է ԿԳՄՍ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը։

Back to top button