Դպրություն

Սպառողից՝ ստեղծող․ աշակերտները՝ ավելի մեդիագրագետ․ «Դպրություն»

21-րդ դարում գրագետ մեդիա սպառող ու մեդիա ստեղծող լինելը անհրաժեշտություն է, և դպրոցը լավագույն հարթակն է այս հմտությունները տարածելու, քննադատական մտածողությամբ քաղաքացիներ կրթելու համար։

Ամփոփվեցին «Մեդիաստեղծո՞ղ, թե՞ մեդիասպառող» խորագրով աշակերտական նախագծի արդյունքները։ Նախագծի նպատակն էր խթանել մեդիագրագիտության նկատմամբ հետարքրքությունը, զարգացնել մեդիայից օգտվելու հմտությունները, ընդլայնել մեդիագրագիտության շրջանակը:

Իսկ մեր օրերում չափազանց կարևոր է լինել մեդիագրագետ․ այդ մասին են փաստում «Դպրություն» հաղորդաշարի տաղավարում աշակերտների՝ Արմավիրի մարզի Փշատավան գյուղի դպրոցից՝ Մարիա Ենգիբարյանի, Երևանի Լև Տոլստոյի անվան N128 դպրոցից՝ Արամե Մարուքյանի ներկայացրած հետազոտությունները։
Մեդիագրագիտությունը կարևորում են նաև Կրթության և զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի նորարարության բաժնի մասնագետ Իզաբելլա Աբրահամյանը և Արմավիրի մարզի Փշատավան գյուղի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Դիաննա Անդիկյանը։

Back to top button