Խոշորացույց

Ապագայի անակնկալներին պատրաստ լինելու մշակույթը. «Խոշորացույց»

1988 թվականի ավերիչ երկրաշարժից տուժեց նաեւ մեր տունը Երեւանում։ Տան մի հատվածի արտաքին պատը վնասվեց եւ այդ ժամանակ այն վերանորոգեցինք ապահովագրական վճարը ստանալուց հետո։ Ես այդ ժամանակ առաջին անգամ իմացա, որ ծնողներս ապահովագրական պայմանագիր են ունեցել։ Դա խորհրդային շրջանն էր, իսկ ապահովագրական գործը` պետական մենաշնորհ։

Մարիամ Հովսեփյանի հաղորդումը` ապահովագրական մշակույթի մասին

Խորհրդային Միության փլուզումից հետո փլուզվեց ամեն ինչ` այդ թվում նաեւ ապահովագրական համակարգը։ Ոչ ծնողներս, ոչ ես ապահովագրական որեւէ պայմանագիր դրանից հետո չենք կնքել։ Բացառությունը առողջության ապահովագրությունն էր, որ վերցրել եմ արտասահմանյան ուղեւորություններից առաջ։

Այսօր ամեն անգամ մտածում եմ ապահովագրության մասին, սակայն միաժամանակ մտածում` բա եթե…

Հռիփսիմե Հովհաննիսյանի հաղորդման հերոսներն ինքնուրույն որոշել են եւ կամավոր ապահովագրվել
  • Ի՞նչ է ապահովագրությունը Հայաստանում,
  • պե՞տք է վստահել ապահովագրական համակարգին,
  • առանց պետական աջակցության հնարավո՞ր է զարգացնել ապահովագրական մշակույթը։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանի հետ խոսում ենք ապահովագրական մշակույթի ձեւավորման եւ ապահովագրական շուկայի զարգացման խնդիրների մասին։

Back to top button