Դպրություն

Կոնֆուցիոսի ինստիտուտից կլինի՞ ուղեղների արտահոսք․ «Դպրություն»

Դեռևս 2009 թ․-ին հիմնադրվեց Կոնֆուցիոսի ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը։ Կոնֆուցիոսի ինստիտուտի նպատակը հայ-չինական հարաբերությունների ամրապնդումն ու Հայաստանում Չինաստանի մշակույթի և լեզվի ուսումնասիրությունն է:

Դպրություն հաղորդաշարի տաղավարում Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտի հայաստանյան տնօրեն Գոռ Սարգսյանը և նույն ինստիտուտի ուսուցիչ Վան Ցինը ներկայացնում են, թե հատկապես ի՞նչ են ուսումնասիրում սովորողները Կոնֆուցիոսի ինստիտուտում և Հայաստանում ի՞նչ կարգավիճակ ունեն չինարենը և չինագիտությունը։

Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտի հայաստանյան տնօրեն Գոռ Սարգսյան․ Չինաստանի հետ հարաբերություններում ունենք բացթողումներ։ Դրանք մշակութային, գիտակրթական և հանրային դիվանագիտության ոլորտներն են։
Ցավոք սրտի չինագիտությունը Հայաստանում բավականաչափ զարգացած չէ։ Այսօր համալսարաններում և այլ կրթական հաստատություններում չինագիտությունը որպես առարկա գործող չէ։ Հայաստանում ունենք շատ քիչ թվով չինագետներ, որոնք ամենօրյա աշխատանքով զբաղվելու հնարավորություն ունեն։

Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտի ուսուցիչ Վան Ցի․ Ավելի լավ սովորելու համար կարևոր է նաև լավ նկարել իմանալը, որովհետև չինարենի հիերոգլիֆները դժվար է գրել։ Բայց մեր սովորողներից շատերը հիանալի են աշխատում, նույնիսկ ասում են, որ չինարեն սովորելը բարդ է, հիերոգլիֆները բարդ են, բայց միևնույն է լավ են սովորում։ Նրանք հաճախ են ինձ զարմացնում իրենց ձեռքբերումներով։ Հայերին հեշտ է տրվում չինարենը։

Իսկ Կոնֆուցիոսի ինստիտուտի ուսանողներ Ասյա Պապոյանը և Լաուրա Առաքելյանը վստահ են, որ չինարենը հեռանկարային լեզու է։ Նրանք իրենց ապագայի ծրագրերը կապում են չինարենի ու Չինաստանի հետ։

Back to top button