Հայագիտակ

Ստեփանոս Նազարյան` աշխարհաբարի ջատագովը․ «Հայագիտակ»

19-րդ դարի խմբագիր, լուսավորիչ, արևելագետ, գրականակագետ Ստեփանոս Նազարյանը մնաց Միքայել Նալբանդյանի ստվերում թե՛ կենդանության օրոք, թե՛ անգամ խորհրդային տարիներին:

Հեղափոխական չէր, հանգիստ գիտնական մարդ էր։ Միայնակ պահեց «Հյուսիսափայլը», երբ Նալբանդյանն ուղևորվեց Հնդկաստան։ Աշխարհաբարի հիմքում, ի տարբերություն Նալբանդյանի, տեսնում էր որևէ մի բարբառ և գրաբարը։

Այս կետում նրանց հայացքները չէին համընկնում։ Դեմ էր հեղափոխական ցանկացած գործողության, գտնում էր, որ երկիրը պետք է ղեկավարի կրթված, լուսավորյալ միապետը։ Ժամանակն ու իրավիճակն աշխատում էին հօգուտ աշխարհաբարի։ Գրաբարը դատապարտված էր։

Back to top button