Խոշորացույց

Հայկական ապրանքը` սահմանից անդին. «Խոշորացույց»

Երբ անցած դարի 90-ական թվականներին խոսում էին սահմանների բացման մասին, ինձ համար հասկանալի էր, թե այդ դեպքում Հայաստանն ինչ կարող էր արտահանել օտար երկրներ։ Այն ժամանակ դեռ ունեինք խոշոր արդյունաբերություն, որոնց մի շարք արտադրանքներ` ասենք «Նաիրիտի» կաուչուկը, «Հայէլեկտրոյի» որոշ` այդ թվում կենցաղային ապրանքներ, «Հրազդանմաշի» խորքային պոմպերը գին-որակ հարաբերակցությամբ կարող էին պահանջված լինել արաբական թերակղզու երկրների  նոր- նոր ձեւավորվող տնտեսությունների համար։

Մարիամ Հովսեփյանի հաղորդումը, թե ինչպես են սփյուռքահայերը ճանաչելի դարձնում հայկական խմիչքն աշխարհին

Սահմանների բացման խնդիրը մենք միշտ դիտում ենք քաղաքական ու գաղափարախոսական համատեքստում, սակայն ցանկացած քաղաքականության հիմքում, ուզենք թե չուզենք, տնտեսությունն է։ Ուստի խնդրին փորձենք անդրադառնալ բացառապես տնտեսական տեսանկյունով` հասկանալու համար, թե Հայաստանն ունի՞ արդյոք արտահանման ռազմավարություն եւ դիվերսիֆիկացված տնտեսություն եւ շուկաներ։

Սահմանների բացումն, իհարկե, տնտեսական ռիսկեր է պարունակում։ Ինչպե՞ս կարող է Հայաստանը պաշտպանել իր ներքին շուկան ու հայրենական արտադրողին։

Հռիփսիմե Հովհաննիսյանը պատմում է հայ արտադրողների մասին, որոնց արտադրանքն ամբողջությամբ սպառվում է դրսում
  • Մենք ունե՞նք արդյոք այնպիսի արտադրանք, որը սպասում են դրսում եւ որը կարող է լինել հայկական տնտեսությանը նոր որակ բերող ճյուղ կամ արտադրանք,
  • այսօր համաշխարհային շուկան եւ’ շատ հագեցած է, եւ’ շատ մրցակցային. այս միջավայրում մենք որքանո՞վ ենք մրցունակ,
  • Հետինսուդստրիալ դարաշրջանում սահմաններն ավելի շատ իրակա՞ն հասկացություն են, թե՞ վիրտուալ։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր, «Ավենյու քընսալթինգ գրուպ» խորհրդատվական ընկերության բաժնետեր, կառավարման խորհրդատու Կարեն Մարտիրոսյանի հետ խոսել ենք հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների եւ հնարավոր ռիսկերի մասին։

Back to top button