Դպրություն

Ի՞նչ գործընթացներ են սպասվում երաժշտական և արվեստի դպրոցներին․ «Դպրություն»

ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահովմանն ուղղված դասընթացների կազմակերպման ծրագիրը, որն իրականացվում է առաջին անգամ։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները պետք է չմեկուսացվեն կրթական համակարգից և չզրկվեն գեղարվեստական որակյալ կրթություն ստանալու իրավունքից:

Երաժշտական և արվեստի դպրոցների ոչ բոլոր ուսուցիչներն են պատրաստ լիարժեք աշխատելու կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ, քանի որ չունեն համապատասխան գիտելիքներ և հմտություններ:

Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։

Ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունքում նախատեսվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները։

Զրույց «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ի տնօրեն Աննա Կարապետյանի, Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Սուսաննա Սուքիասյանի և Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտունի Կոստանդյանի հետ։

Back to top button