Երաժշտական եռանկյունի

Դավիթ Բալասանյան․ ժամանակակից կոմպոզիտորը՝ արդի երաժշտության խնդիրների մասին․ «Երաժշտական եռանկյունի»

Ժամանակակից ակադեմիական երաժշտությունը 20-րդ դարից ապրեց բուռն զարգացում՝ հարմոնիայի նոր տեսություններ, երաժշտական ֆորմայի փնտրում, նոր տեխնոլոգիաների ներմուծում, ֆոլկլորիկ տարրի օգտագործում, ազատ մոտեցումների անսպառ կիրառում։

Ներկայիս երաժշտության գրեթե բոլոր նորամուծությունները տեղի ունեցան հենց անցած դարում և անզոր մենք ունենք բավականին հստակ գիտելիքի համակարգ, որը սնվելով, անշուշտ, եղած ակադեմիական մոտեցումներից՝ խիստ տարբերվում է նրանից ըստ էության։ Այնպես ստացվեց, որ իմ սերնդի երիտասարդ կոմպոզիտորները ձևավորվեցին այդ տարբերությունների մթնոլորտում»,- ասում է կոմպոզիտորը։

Խոսելիս կրթական համակարգի մասին, ընդգծում է, որ հաճախ ստիպված է գիտելիքի բացերը լրացնել ինքնակրթությամբ, քանի որ հիմնականում, կոնսերվատորիայում դասավանդումը կազմակերպված է ավանդական մոտեցումների ներքո։

Ինչպե՞ս է փոխվել լեզվամտածողությունը, ի՞նչ նոր գաղափարներ կան աշխարհում, ի՞նչ ճանապարհներով այսօր կոմպոզիտորը պետք է հասցնի հանրությանը իր ստեղծագործությունները՝ այս բոլոր խնդիրների շուրջ մտորում է Դավիթ Բալասանյանը, գտնելով անհատական ճանապարհներ՝ ձայնագրություններ կատարելով, մասնակցելով միջազգային մրցույթներին և նախագծերին։

«Կովիդյան շրջանն ունի հիմնականում բացասական ազդեցությունն մշակութային ընթացքների վրա, բայց համացանցային տիրույթներում մեծ հնարավորություններ են թաքնված սեփական ասելիքը միջազգային մակարդակներին հասցնելու համար», — խոստովանում է կոմպոզիտորը։

Ժամանակակից ակադեմիական երաժշտությունը միատարր չէ, հաճախ հակադրված է հանրամատչելի ենթամշակույթին և պահանջում է հատուկ մոտեցումներ և ըմբռնում նաև ունկնդրի կողմից։ Առաջին հայացքից ստեղծագործողի ազատ մոտեցումները կարող են և վանել, բայց կարևոր է իրազեկվել եղած ընթացքների վերաբերյալ, որպեսզի ընկալել և հասկանալ ներքին տրամաբանությունն ու նոր գեղագիտությունը։

Back to top button