Հատվող եթեր

Սարդարապատի հուշահամալիր. հաղթանակի հիշողության խորհդանիշ․ «Հատվող եթեր»

«Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչե՛ք Սարդարապատից». այս խորհրդանշական խոսքերի հեղինակը բանաստեղծ Պարույր Սևակն է:

Հայ ժողովրդի հաղթանակի խորհդանիշն է Սարդարապատի հուշահամալիրը: Անցյալը ճանաչելու, գնահատելու և արժևորելու ամենավառ վկայություններից մեկը, որը խորհրդանշում է Սարդարապատի հերոսամարտի պատմական նշանակությունը հայրենիքի փրկության և հայկական պետականության վերականգնման պայքարում։

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը, գիտամշակութային և կրթադաստիարակչական համալիր է, որտեղ պահպանվում, ցուցադրվում և ուսումնասիրվում են հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը վերաբերող պատմամշակութային արժեքներ՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:

Տպավորիչ, անչափ գեղեցիկ, ազդեցիկ և առաջին հայացքից գերող հուշահամալիրի հեղինակներն են ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և քանդակագործներ Արա Հարությունյանը, Արշամ Շահինյանն ու Սամվել Մանասյանը:

Հուշահամալիրը դարձել է հայ ժողովրդի պատմամշակութային հիշողության և տեղեկատվության շտեմարանը: Մշակույթի և արվեստի եզակի օջախ, որտեղ մեկտեղված են հայրենասիրության վեհ գաղափարը, հայ ժողովրդի հերոսական կերպարը, ազգային հարուստ մշակույթն ու ստեղծարար ոգին:

Զրույց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանի հետ:

Back to top button