Սփյուռքի ձայնը

Կամ ձուլվել կամ տեղափոխվել Հայաստան․ «Սփյուռքի ձայնը»

Ինչպե՞ս Մասիս Ինգիլիզյանը որոշեց Ավստրալիայից Հայաստան տեղափոխվել, ինչպե՞ս է այսօր իր կյանքը կառուցում հայրենիքում:

«32 տարեկան էի , երբ տեղափոխվեցի Հայաստան։ Հայրս միշտ ասում էր․ կամ պետք է ձուլվենք, կամ էլ՝ տեղափոխվենք Հայաստան։ Ես ընտրեցի երկրորդ տարբերակը»,- ասում է Մասիսը։

Մասնագիտությամբ մարզիչ Մասիս Ինգիլիզյանը Հայստանում հաստատվելու ժամանակ աշխատանքի համար ընտրեց իր մասնագիտությունը, սակայն որոշ ժամանակ անց հասկացավ, որ պետք է հարմարվել միջավայրին, ունենալ մի քանի գործ, որպեսզի ավելի շատ եկամուտ և ապրելու հնարավորություն ունենա։

«Հայաստանում սպասարկման ոլորտը շատ թերություններ ունի, դրանում համոզվեցի, երբ մարզասրահներից մեկում էի աշխատում։ Թողնելով այդ գործը սկսեցի անգլերեն դասավանդել, հիմա նաև սեփական բիզնեսն ունեմ՝ փակ տարածություններում ձայնային ակուստիկայի կարգավորման հետ կապված։ Առաջիկայում ուզում եմ սեփական խանութ ունենալ և առաջադիմել»,- ասում է Մասիսը։

Երիտասարդ հայրենադարձը Հայաստանում ամուսնացել է հայաստանցի աղջկա հետ, շուտով նրանց ընտանիքում երկրորդ երեխան լույս աշխարհ կգա։ Ասում է, որ իր և իր երեխաների ապագան այստեղ է, և ինքն ու իր նմանները, որոնց Մասիսը խորը հայրենասերներ է համարում, պետք է երկիրը զարգանա և բարգավաճի։

«Ավստրալիան անհետաքրքիր երկիր է, ճիշտ է այնտեղ լավ վարձատրություն կա, գործի մեծ հնաարվորություններ, սակայն կյանքն անհետաքրքիր ու միագույն է, ինչի հակառակը այստեղ եմ տեսնում, իմ հայրենիքում»,- նշում է։

Խոսելով Ավստրալիայի հայ համայնքի մասին, որի կյանքին մասնակցություն է ունեցել նաև ինքը, ասում է, որ այն շատ գործուն է, կան շատ ազդեցիկ հայեր, որոնք ներգրավված են համայնքային կյանքին, սակայն ուծացումը անխուսափելի է, ինչը հաճախ դրական հետևանքներ է ունենում։

«Հայերը, որոնք ամուսնանում են օտարազգիների հետ, հաճախ առաջ գնալու մեծ հանարավորություն են ունենում, նրաք,սակայն, չեն մոռանում իրենց ազգությունն ու պատկանելությունը»,- ավելացնում է:

Back to top button