Խոշորացույց

Մարդ-վիրուս ներդաշնակությունն ու դրանից ծնված արվեստը. «Խոշորացույց»

Եթե ​​միայն մեկ՝ ոչ այնքան ծանր ու լուրջ հիվանդություն կարող է մարդուն ավելի իմաստուն դարձնել, և դրանից մարդը գիտակցի, թե որքան փխրուն է ինքը, որքան կախված է բնությունից ու թե ինչքան թանկ է կյանքը, ապա նոր կորոնավիրուսի համաճարակը շատ դասեր է տալիս ու տվել մարդկությանը՝ անձնական, պետական, տարածաշրջանային և համամոլորակային հարթություններում։

Ճգնաժամերը, աղետներն ու համաշխարհային ողբերգությունները, ինչպիսինն է նոր` COVID-19 վիրուսը, ընդգծում են վերափոխման, վերաիմաստավորման ու վերանայման հրատապ անհրաժեշտությունը, որպեսզի մեր հասարակությունները գոյատևեն 21-րդ դարում: Ու այսպիսի աղետները, սովորաբար, լավ հիշեցում են, որ նույնիսկ անելանելի իրավիճակում միշտ ելք կա։

Այդ ելքը լինում է՝ նաեւ արվեստն է ու արհավիրքների ընթացքում ու դրանց արդյունքում ստեղծված գործը՝ համաշխարհային գործը։

Մարիամ Հովսեփյանը պատմում է, թե ինչպես է ստեղծվում իրական արվեստը՝ համաճարակներից հետո ու դրանց արանքում։

Համաճարակների մասին համաշխարհային գրականության մեջ բազմաթիվ գործեր կան, բայց Ալբեր Քամյուի «Ժանտախտի» վերջաբանի այս հատվածն ասես մարգարեկան լինի մեր օրերի համար. «Ունկնդրելով իսկապես քաղաքից բարձրացող թեթեւացած աղաղակները, Ռիեն հիշում էր, որ այդ թեթեւությունը միշտ վտանգված էր, որովհետեւ գիտեր… ժանտախտի բացիլը երբեք չի մահանում, ոչ էլ անհետանում է… երբ օրը գա մարդկանց դժբախտություն բերելու կամ դաստիարակելու համար, ժանտախտը կարթնացնի իր առնետներին եւ նրանց կուղարկի մահանալու որեւէ երջանիկ քաղաքի մեջ»։

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, բայց մարդիկ սովորաբար չեն սովորում այդ պատմությունից, այլ օրինաչափություն է, որ յուրաքանչյուր սերունդ ու ժամանակաշրջան ինքն է անցնում այն արհավիրքների միջով, որն իրեն պատուհասում է։

Ու եթե մարդիկ այդ արհավիրքները հաղթահարում են կյանքով, վիրուսը նույնպես պայքարում է, եւ որքան էլ զարմանալի է՝ նորից կյանքով։ Դրա արդյունքում մարդն ու վիրուսն իրար համակերպվում են, համատեղվում, իսկ այդ համատեղությունից ծնվում է արվեստը։

Հռիփսիմե Հովհաննիսյանը՝ համաճարակների պատմության, դրանց հաղթահարման մասին։

Ասում են նաեւ, որ «հին ազգերը երջանիկ չեն լինում, որովհետեւ պատմությունը նրանց վրա բեռ է դնում ու նրանք կարողանում են հաղթահարել այդ բեռը», իսկ արդյո՞ք մեր Երկիր մոլորակի հին ազգերն ավելի դիմակայուն են ու բարձր իմունիտետով հարուստ։

Անի ՄԻՆԱՍՅԱՆ

Համաշխարհային ճգնաժամերի, մարդու ու բնության ներդաշնակության, աղետներից հետո ու աղետների արդյունքում ստեղծված համաշխարհային արժեքների մասին «Խոշորացույցի» տաղավարում զրուցում ենք համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի հետ։

Back to top button