Երաժշտական եռանկյունի

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահի մարտահրավերները․ «Երաժշտական եռանկյունի»

Զրույց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տնօրեն Արտյոմ Նաղդյանի հետ՝ նոր աշխատանքային տեսլականների, կրթական ծրագրերի, կազմակերպչական աշխատանքների, ստեղծագործական նախագծերի և հեռանկարների շուրջ։

Արտյոմ Նաղդյանը տաղանդավոր թավջութակահար է, ով որպես մենակատար տարբեր երաժշտական նախագծերի մասնակից է, բազմիցս հանդես է եկել Հայաստանում և դրա սահմաններից դուրս։ Նաև տարիների ընթացքում զբաղվելով ստուդիական և համերգային նախագծերի կազմակերպմամբ, դրական համբավ է ձեռք բերել մասնագիտական համայնքում՝ որպես հմուտ կազմակերպիչ և աշխատանքի համակարգող։

Հրավիրվելով հայֆիլհարմոնիայի տնօրենի պաշտոնի, նա շատ կարճ ժամանակահատվածում, կիրառելով իր փորձն ու կապերը, կարողացավ բազմաթիվ միջոցառումներով վաստակել երաժշտասեր համայնքի դրական վերաբերմունքն ու հարգանքը։

«Ես տեսնում եմ ֆիլհարմոնիայի զարգացումը հետևյալ ծրագրային ուղենիշներով՝ լավագույն կատարողական արվեստի ներկայացմամբ, կրթական ծրագրերի զարգացմամբ, ազատ արվեստագետների ակտիվ ներգրավվածությամբ և մարզային միջոցառումների կազմակերպելու ուղղությամբ։

Ավանդական արվեստի, դասական երաժշտության, կերպարվեստի ցուցադրությունների, գիտական կոնֆերանսների, Առնո Բաբաջանյան համերգասրահի բարելավման աշխատանքների, արտ-մենեջմենթի, գրագետ դիզայնի և քաղաքակիրթ գովազդի, ինպես նաև միջազգային համագործակցության փայլուն դրսևորումների օրինակներով հայ.ֆիլհարմոնիան ամփոփում է 2021-ը։

Հաղորդման ընթացքում հնչում են Արտյոմ Նաղդյանի կողմից կարևորված կատարումների ձայնագրությունները։

Back to top button