Վերնատուն

Տոնը պետք է փնտրել ամեն ապրած վայրկյանի մեջ․ «Վերնատուն»

Որտե՞ղ փնտրել տոնը և տոնականության զգացումը, երբ դրա առիթները պակասել են։ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը խոսում է տոնի համախմբող ուժի, արժեհամակարգի, իրար համար փոքր ուրախություններ ստեղծելու ու նվեր տալու ավանդույթի, երեխաներից ապրել սովորելու մասին։

«Կյանքն ինքնին տոն է։ Տոնը պետք է փնտրել մեր ապրած ամեն վայրկյանի ու րոպեի մեջ», – ասում է Ռուբեն Բաբայանը, «Հուսահատությունը ինքնին հակացուցված է կյանքին։ Երեխաները այդ տեսակետից լավագույն օրինակն են․ նրանք ապրում են ամեն վայրկյանով, հաճույք են ստանում ամեն ինչից, մշտապես շարժման մեջ են։ Նրանք մեզ սովորեցնում են ապրել», — նշում է Բաբայանը:

Back to top button