Մասնագիտություն

Երկու անիվի պատմություն, կամ ինչպես դառնալ հեծանվորդ․ «Մասնագիտություն»

Արագություն, անկախություն, ազատություն. ահա այն զգացողությունները, որոնք ուղեկցում են մարդուն հեծանիվ վարելիս: Հեծանվային սպորտի առաջին պաշտոնական մրցումները կայացել են 1869 թվականին Ֆրանսիայում փայտաշեն հեծանիվներով։ Ի դեպ, այս մարզաձևով նախապես զբաղվել են տղամարդիկ և միայն 1984 թվից՝ նաև կանայք։

Մարզաձևը փոփոխություններ բերեց նորաձևության աշխարհում. կանանց հագուստները դարձան ավելի առօրյա և հարմարավետ՝ հեծանվային զբոսանքն առավել ազատ և հարմարավետ անցկացնելու համար: Ցածր գին, թեթև քաշ, հարաբերական անվտանգություն, առողջություն, ճանապարհատրանսպորտային խցանումներից խուսափում։

Չմոռանանք, որ համավարակի մեր օրերում հեծանիվը նաև լավագույն փոխադրամիջոցն է սոցիալական հեռավորություն պահելու տեսանկյունից: Զրույց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն, Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի հետ:

Back to top button