Հայագիտակ

Նիկողայոս Ադոնց․ Բրյուսելի համալսարանի լավագույն բյուզանդագետն ու հայագետը․ «Հայագիտակ»

Բռնակոթի քահանայի տղան, որի նախապապը Դավիթ Բեկի զինակից Տեր Ավետիսն էր` սիրում էր ուսումը։ Նա սովորեց Բռնակոթում, Էջմիածնում, Թիֆլիսում, Սանկտ- Պետերբուրգում, եվրոպաներում։

Որտեղ էլ լիներ, որքան էլ որ ապրեր Մանթաշովի փողերով, սիրում էր լավ հագնվել, «ֆրանտի» տեսք ունենալ։ Հեռավոր Բրյուսելում սովորող իր հայ ուանողներին միշտ ասում էր. «Հիշեք, օտարի հողում հայը երբեք խեղճ տեսք չպետք է ունենա»:

Գրեց 80 գիտական աշխատանք, որոնք այսօր էլ հիացնում են աշխարհի և Եվրոպայի բյուզանդագետներին։ Հայերին զգուշացնում էր չմիամտանալ ու երբեք չվստահել թուրքերին, ինչպես ոչխարները չպետք է վստահեն գայլերին։ Նա Նիկողայոս Ադոնցն էր։ Այս տարի նրա 150-ամյակն է։ Զրույց ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Աելիտա Դոլուխանյանի հետ։

Back to top button