Վերնատուն

Պետք է արվեստից գալ քաղաքականություն, ոչ թե քաղաքականությունից արվեստ․ «Վերնատուն»

Ժամանակներն այնպիսին են, որ հաճախ երկրի իրադարձություններն ու հրատապ խնդիրները կարող են որոշիչ դեր ունենալ մշակութային կյանքի վրա։ Արվեստի դերն այսօր միանշանակ չէ․ այն վաղուց հատել է զուտ գեղագիտորեն ընկալվելու սահմանը։ Արվեստի մերժամանակյա գործառույթը նոր մշակույթ, մտածողություն, աշխարհայացք ձևավորելն ու նոր հնարարավորություններ առաջարկելն է, այն, ինչ անում է «Արտլաբերևան» ստեղծագործական խումբը։

«Արվեստից պետք է գալ քաղաքականություն, ոչ թե քաղաքականությունից արվեստ», – ասում է «Արտլաբերևան» ստեղծագործական խմբի հիմնադիր անդամ, արվեստագետ Հովհաննես Մարգարյանը։

«Ժամանակակից, ստեղծարար արվեստը հնարավորություններ է ցույց տալիս։ Մենք առաջարկում ենք մշակութային քաղաքականություն, բայց չենք փաթաթում ոչ մեկի վզին։ Մեր խնդիրը՝ իշխող մշակութային մտածելակերպին ընդվզելն է», – ասում է արվեստագետը։

Back to top button