Վերնատուն

Լուսավորչական ընկալմամբ պիտի կառուցենք մեր պետությունը․ «Վերնատուն»

«Լավ կլիներ, որ մեր դպրոցներում կեղծ հայրենասիրական, միֆական, հայրենիքը ուռճացնող մոտեցումների փոխարեն ուսուցանվեր, թե ինչ է պետությունը։ Մենք ուսուցանում ենք պատմական և ոչ քաղաքական գիտելիքներ։ Եթե մենք քաղաքական գիտելիքներ ունենայինք, վերջին պատերազմում չէինք պարտվի»,– ասում է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը։

ՀՀ անկախության 30 ամյակի առիթով «Վերնատունը» սկսում է զրույցների շարք․ ի՞նչ է անկախությունը, ինչի՞ց է այն սկսվում, անկախության պետական քաղաքական չափանիշները և անկախությունը որպես նպատակ և պահանջ, որպես ապրելակերպ և փիլիսոփայություն։

Back to top button