Հայագիտակ

Նապոլեոնի ձեռագիր հրաժարագիրը՝ Երևանում․ «Հայագիտակ»

Ֆրանսիական կայսր Նապոլեոն Բոնապարտի գահից ձեռագիր հրաժարագիրը կարող եք տեսնել Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, այն էլ՝ երաժշտության ցուցասրահում։

Ինչո՞ւ երաժշտության, քանի որ դա երաժշտագետ Վասիլի Կորգանովի ձեռագրերի հայտնի հավաքածուի մաս է կազմում։ Այդ նույն հավաքածուից կարելի է նույն սրահում տեսնել նաև Լյուդովիկոս 16-րդի նամակը Պետրոս Առաջինին, Մոցարտի ձեռագիրը։

Սակայն, միևնույն է, այս սրահը գրավում է հայ երաժշտաարվետի կարկառուն դեմքերի բացառիկ իրերով. լիմոնճյան նոտագրությունից մինչև Ազնավուրի բեմական առաջին շապիկն ու մեծն Կոմիտասի ֆիզհարմոնը։

Back to top button