Մասնագիտություն

Փաստաթղթերին ուժ ու իրավունք տվող նոտարը․ «Մասնագիտություն»

Նրանց ձեռքով անցած փաստաթղթերի ուժն անբեկանելի է, սովորաբար դրանք մեր կյանքում շատ մեծ ու կարևոր նշանակության փաստաթղթեր են։ Նրանց ձեռքով անցած փաստաթղթերը դատարանն ընդունում է որպես անառարկելի ապացույց։

Այսօր խոսելու ենք մի անչափ հետաքրքիր մասնագիտության մասին, մասնագիտություն, որն աշխատատար և բարդ, եկամտաբեր և չափազանց պատասխանատու է, մասնագիտություն, որն իր արդիականությունը չի կորցրել անգամ տեղեկատվական տեխնոլոգիաների մեր դարաշրջանում։

Այսօր խոսելու ենք նոտարի մասնագիտության մասին։ Նոտարը մատուցում է արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ, պետության անունից իրականացնում է օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ։

Բոլոր նոտարներն ունեն իրավաբանական կրթություն։ Եթե խելացի եք և պատասխանատու, անկողմնակալ ու գաղտնապահ, ազնիվ և արդար, հավասարակշիռ ու սթրեսակայուն, տիրապետում եք հաղորդակցման էթիկային, ունեք վերլուծական մտածողություն, արագ կողմնորոշվելու և ծառացած խնդիրներին ճիշտ ու արդյունավետ արձագանքելու ունակություն, ապա նոտարի մասնագիությունը նախատեսված է Ձեզ համար և դուք միշտ կվայելեք մեծ հեղինակություն:

Զրույց Երևան նոտարական տարածքի նոտար, իրավաբանական գիտությունների թեկնածու Իռեն Սարգսյանի հետ։

Back to top button