Վերնատուն

Ինչպես «փաթեթավորել» և ներկայացնել արվեստը․ «Վերնատուն»

Արվեստագետ Սամվել Սաղաթելյանն ու Զառա Զեյթունցյանը ԱՄՆ–ում հիմնել են արվեստի ցուցասրահ, որը գործել է 5 տարի և ունեցել է շուրջ 60 ցուցադրություն։ Նրանք պատմում են իրենց փորձի մասին․ այն հիմնվել է մեկ օրում և առանց բիզնես–պլանի։

Ի՞նչ ճանապարհ են անցնում արվեստի ստեղծագործությունները դեպի արվեստի շուկա, ինչպե՞ս զրոյից ստեղծել արվեստի ցուցասրահ, ի՞նչ հնարավորություններ ու հեռանկարներ ունի հայաստանյան արվեստի շուկան։ «Մարկետինգի մեջ մի հասկացություն կա․ «ձեր առաջնային հաճախորդը դուք ինքներդ եք»։ Բիզնեսը սկսում է նրանից, թե ինչի կարիք ունես դու։

Մենք այցելում էինք մի շարք ցուցասրահներ և զգում էինք, որ այնտեղ մի ջիղ, մի ներվ պակասում է։ Մեր ցուցասրահը ստեղծվեց մեկ օրում, մեկ օրում ստեղծվեց անունը, լոգոն և գաղափարը»,– ասում է ռազմավարական կառավարման փորձագետ Զառա Զեյթունցյանը։

«Մասնավոր ցուցասրահների շարժիչ ուժը հասարակության մեջ տեղի ունեցող պրոցեսներն ու հակասություններն են, որոնք խթանում են պահանջարկի և շուկայի ստեղծմանը»,– ասում է Սամվել Սաղաթելյանը։

Back to top button