Դպրություն

Ի՞նչ են սովորեցնում քարտեզները․ «Դպրություն»

Քարտեզները նկարագրում են ժամանակի պատմությունը և մարդկանց ծագումը: Այսօրվա դասագրքերում զետեղված է ավելի շատ նյութ, քան հարկավոր է աշակերտներին: Ծավալը շատ է, լեզուն՝ խրթին: Այս դեպքում աշակերտին օգնության են գալիս թեմատիկ քարտեզները:

«Հայ քարտեզագրության պատմությունը մինչև 1918 թվականը» աշխատությունը հնարավորություն է ընձեռում հետաքրքրվողներին ու քարտեզ հետազոտողներին ծանոթանալու հայ քարտեզագրության ժառանգության նմուշներին:

Այստեղ ներկայացված են հետաքրքրական և արժեքավոր ձեռագիր քարտեզներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը:

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Անահիտ Մխիթարյան․ Քարտեզները անհրաժեշտ նախապայման են աշխարհագրական գիտելիքների և բովանդակության ստացման համար, որովհետև կատարում են շատ կարևոր հոգեբանամանկավարժական գործառույթ, կազմակերպում են մտածողությունը, նպաստում են գիտելիքների համակարգմանը, հեշտացնում դրանց յուրացումը, մտապահումը: Աշխարհագրությունը քարտեզն օգտագործում է որպես գործիք:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատվո Դոկտոր, աշխարհագրագետ և քարտեզագետ Ռուբեն Գալչյան․ Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը աշխարհագրությամբ և քարտեզագրությամբ հետաքրքրվել է դեռևս մանուկ հասակից: 6-7 տարեկանում հետաքրքրված էր քարտեզներով, երբ դեռ հազիվ սովորել էր լատիներեն տառերը: Նայելով քարտեզին՝ նա արտատպում էր իր տեսածը թղթի վրա: Այս տարիքից էլ սկսվեց հետաքրքրությունը քարտեզների հանդեպ: Հետո դպրոց, հետո՝ Մեծ Բրիտանիայում Բիրմինհեմի Ասթոն համալսարան:

Back to top button