Սփյուռքի ձայնը

Թելեթոն Կանադայում՝ ի աջակցություն լիբանանահայերի․ «Սփյուռքի ձայնը»

«Սատա՛ր հանդիսանանք Լիբանանի մեր քույրերուն և եղբայրներուն։ Բանա՛նք մեր քսակները: Հասնի՛նք անոնց» Լիբանանահայության օժանդակության Կանադայի մարմինը և կանադահայ միություններն ու կազմակերպություններն այսօր կանցկացնեն հերթական թելեթոնը՝ ի աջակցություն լիբանանահայության:

Սիրիահայ պատգամավոր Նորա Արիսյանն իր թեկնածությունն է դրել հուլիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում:

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մաքենանին օրերս կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ԱՄՆ-ի տարածքում պղծված հուշահամալիրներին, որոնց թվում է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: Թեմայի մասին հեռախոսազրույց «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի հետ:

Երաժշտական պրոդյուսեր, լիբանանահայ Էլիոս Ստեֆան Շուշան առաջին անգամ եկավ Հայաստան, ծանոթացավ իր հայրենիքի հետ ու որոշեց ձեռներեցությամբ զբաղվել: Էլիոսին Հայաստանում հիասթափեցրել է հատկապես սպասարկման ոլորտը: Հենց այդ պատճառով նա և իր գործընկեր, արվեստաբան Տաթև Մուրադյանը որոշել են Գյումրիում «սպասարկման արվեստով» համեմված կենտրոն ստեղծել: Հարցազրույց լիբանանահայ Էլիոս Շուշանի և արվեստաբան Տաթև Մուրադյանի հետ:

Back to top button