Միջազգային

Երուսաղեմի համար սպասելի, աշխարհի համար՝ անընդունելի քայլ

Քաղաքակիրթ աշխարհը վաղը՝ դեկտեմբերի 8-ին կանցկացնի անվտանգության  խորհրդի նիստ՝ քննարկելու Թրամփի միակողմանի որոշումը, այդ խնդրանքով են դիմել կազմակերպության անդամ միանգամից ութ պետություններ՝ Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Եգիպտոսը, Իտալիան, Սենեգալը, Ուրուգվայը, Ֆրանսիան և Շվեդիան. Նիստին ելույթ կունենա կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտիերեշը. ՄԱԿ-ում համաձայն չեն Միացյալ նահանգների նախագահի երեկվա որոշման հետ: Գուտիերեշը կայացած ճեպազրույցի ժամանակ խոստացել է, որ  կանի իրենից կախված ամեն բան՝ որպեսզի օգնի պաղեստինցիներին ու իսրայելցիներին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:


«Չկա այլընտրանք երկու պետությունների ստեղծման ծրագրին, պլան Բ գոյություն չունի: Կա միայն երկու պետությունների համակեցություն խաղաղ և անվտանգ պայմաններում, Երուսաղեմը փոխադարձ որպես Իսրայելի և Պաղեստինի մայրաքաղաք ճանաչում: Բոլոր հարցերը Երուսաղեմի վերջնական կարգավորման վերաբերյալ պետք է կարգավորվեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի հիման վրա խաղաղ բանակցությունների միջոցով՝ հաշվի առնելով պաղեստինական և իսրայելական կողմերի օրինական ակնկալիքները»
:

Եվրամիությունը ևս համաձայն չէ Թրամփի այս որոշման հետ, կառույցի առաջատար պետությունների ղեկավարները ևս դատապարտել են Թրամփին: Ալժիրում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է.

Թրամփի որոշումը հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բորոլ բանաձևերին:

Մակրոնը նաւ կոչ է արել արաբական երկներին պահպանել հանգստություն և զսպվածություն:

Նույնն է եղել նաև Բեռլինի արձագանքը, դաշնային կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ Երուսաղեմի կարգավիճակը պետք է քննարկվի բացառալես երկու պետությունների բանաձևի շրջանակներում:

Երուսաղեմի կարգավիճակի շուրջ վեճը մերձավորարևելյան կարգավորման առանցքային դրվագներից մեկն է: Մինչև 1967 թվականին տեղի ունեցած վեցօրյա պատերազմը Իսրայելը վերահսկում էր քաղաքի միայն արևմտյան հատվածը: Քաղաքի արաբական թաղամասերի հանդեպ վերահսկողություն սահմանելուց 13 տարի անց` 1980 թվականի ամռանը Իսրայելի խորհրդարանը Երուսաղեմը հռչակեց Իսրայելի «միասնական և անքակտելի մայրաքաղաք»:

Միջազգային հանրությունը, սակայն, այս որոշումը չի ընդունում` Իսրայելում իր դիվանագիտական ներկայացուցչությունները տեղակայելով Թել Ավիվում: Պաղեստինցի արաբներն իրենց հերթին համարում են, որ Արևելյան Երուսաղեմը պետք է դառնա անկախ Պաղեստինի մայրաքաղաքը:

Թրամփի այս քայլը տրամագծորեն տարբերվում է ԱՄՆ-ի՝ տասնամյակներ շարունակ վարած քաղաքականությունից՝ համաձայն որի քաղաքի կարգավիճակը պետք է որոշվի պաղեստինցիների հետ բանակցությունների արդյունքում:

«Եկել է ժամանակը ճանաչելու Երուսաղեմը  որպես Իսրայելի մայրաքաղաք: Ես համոզված եմ, որ այս որոշումը բխում է Միացյալ նահանգների շահերից՝ Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղության որոնումներերում»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը նաև հանձնարարել է պետդեպարտամենտին սկսել նախապատրաստական գործընթաց դեսպանատունը տեղափոխելու մասին:  Իսրայելի համար Թրամփի երեկվա քայլը՝ և ճանաչում, և դեսպանատան տեղափոխում, թեկուզև ոչ մոտ ապագայում: Թել Ավիվում Թրամնփի որոշումն ընդունել են մեծ ոգևորությամբ:

Բենիմանի Նեթանյահու Իսրայելի վարչապետ. «Ես կոչ եմ անում բոլոր երկներին, որոնք ձգտում են խաղաղության, միանալ Միացյալ նահանգներին Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք չանաչելու և դեսպանությունը տեղափոխելոը հարցում. Ես նաև ուզում եմ,որ պարզ լինի. Որևէ փոփոխություն սրբավայրերի ստատուս-քվոյում չի լինի, այնտեղ միշտ կապահովվի հավատքի ազատությունը ինչպես հուդայականների, այնպես էլ քրիստոնյաների և մահմեդականների համար: Նախագահ Թրամփ, շնորհակալ եմ ձեզ այսօրվա պատմական որոշման համար՝ ճանաչել Երուսաղեմը Իսրայելի մարյրաքաղաք»:

Մենք այսօր կրկին հեռախոսազրույց ենք ունեցել Իսրայելի ձայնը ռադիոկայանի լրատվական ծրագրի ղեկավարի հետ, Ցվի Զիլբերին նա նշեց, որ իսրայելցիները ցնծության մեջ են, թեև ամերիկյան կողմը հորդերել է առավել զուսպ լինել արաբական աշխարհի վրդովմունքը չհարուցելու համար: Նա կարծում է, որ  հնարավոր է որոշակի բողոքի գործողություններ, առանձին ահաբեկչություններ լրնեն, սակայն  իրենք լիովին վստահում են իրենց հատուկ:

Back to top button