Միջազգային

Թրամփի թիմը հիասթափված է Օբամայի ընդունած որոշումից

The Daily Caller-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը հիասթափված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ընդունած որոշումից, որն առնչվում է WikiLeaks-ի իրազեկիչ  Չելսի Մենինգի ազատազրկման ժամկետի կրճատմանը։

Այդ մասին հայտարարել է Թրամփի մամլո քարտուղար Շոն Սփայսերը. «Դա հիասթափություն է, և դա շատ վտանգավոր ազդանշան է։ Թրամփն անձամբ մտահոգ է այդ որոշման համար»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օբաման մեղմել է Չելսի (ավելի վաղ Բրեդլի) Մենինգի դատավճիռը, որը 35-ամյա ազատազրկում է կրում Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը հրապարակելու համար։ ԱՄՆ նախագահն էականորեն կրճատել է նրա ազատազրկման ժամկետը, և Մենինգը կարող է ազատության մեջ հայտնվել արդեն ընթացիկ տարվա գարնանը։

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը շնորհակալություն է հայտնել Օբամային Մենինգի դատավճիռը մեղմելու համար։
Back to top button