Վերլուծական

Սիրական ճգնաժամը միջազգային հարց է, Ասադի ծրագիրը՝ անիրատեսական

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Սիրայի նախագահ Բաշար ալ Ասադի ելույթը պայքարը շարունակելու ուղերձ էր, ասում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ նշելով, որ  Ասադի սիրիական խնդրի կարգավորման ծրագիրը իրատեսական չէ, քանի որ հակամարտությունը դուրս է եկել երկրի սահմաններից ու դարձել միջազգային հարց։
Թուրքիայի ու Կատարի միջնորդությամբ զինյալների կողմից գերեվարված 48 իրանցիների ազատ արձակումը, որի դիմաց սիրիական իշխանությունները  ազատ արձակեցին  2100  գերեվարվածների, վկայում է գրոհայինների նկատմամբ այդ երկրների ունեցած ազդեցության մասին:
Պետք է հաշվի առնել, որ ազատ արձակված մոտավորապես 2000- գրոհայինները ծայրահեղ իսլամիստներ են, ովքեր ակտիվ կերպով կսկսեն ջիհադ իրականացնել, կարծում է արաբագետը։
Այդուհանդերձ՝ վաղը Ժնևում նախատեսված է Ռուսաստանի փոխարտգործանախարար Միխայիլ Բոգդանովի, ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսի և Սիրիայի հարցով ՄԱԿ- ի եւ ԱԵԼ- ի հատուկ բանագնաց Լահրադ Բրահիմի եռակողմ հանդիպումը որոշակի սպասումներ հիմք է տալիս:
Հանդիպմանը զուգահեռ, սակայն, Սիրիայում նոր ահաբեկչական գործողություններ տեղի կունենան, համոզված է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
Նա հակամարտության կարգավորման երեք սցենար մատնանշեց:
Կողմերից որևէ մեկի պարտություն. եթե խնդիրը լուծվի Ասադի պարտությամբ, ապա դա որևէ լավ արդյունքի չի բերի, քանի որ երկրում քաոս կսկսվի, արաբագետի կարծիքով:
Երկրորդ տարբերակը Սիրիայի մասնատումն է` կրոնական կամ քաղաքական հիմքի վրա, ինչը ևս քիչ հավանական է:
Եվ երրորդ սցենարը՝ միջազգային երաշխիքների առկայության պայմաններում խնդրի կարգավորումն է, ինչը  ևս մշուշոտ է թվում այսօր։
Իսկ թե ինչ հանգուցալուծում կլինի սիրիական խնդրում այսօր, արաբագետները դժվարանում են ասել:

Թողնել պատասխան

Back to top button