Միջազգային

Բրիտանացիների ձայնը ԵՄ- ում պետք է ուժեղ լինի, կարծում են Վաշինգտոնում

Վաշինգտոնը մտահոգված է Եվրամիության հետ հարաբերությունները հստակեցնելու հարցով  համազգային հանրաքվե անցկացնելու բրիտանական կառավարության մտադրությունից։

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված է, որ «Եվրամիության ներսում ուժեղ լինի բրիտանացիների ձայնը», մինչդեռ նմանատիպ հանարաքվերները «հաճախ հանգեցնում են երկրները մեկուսացման»:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Կեմերոնը պահպանողականների ճնշման տակ հայտարարել էր համազգային հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին, որը կհստակեցնի Բրիտանիա- Եվրամիություն հետագա հարաբերությունները:
Ինչպես ընդգծել էր Կեմերոնը, առայժմ խոսքը Եվրամիությունից դուրս գալու մասին չէ, սակայն անհրաժեշտություն կա վերանայել Եվրամիության հետ համագործակցույթան պայմանները` կապված այդ կառույցում տեղի ունեցող ինտեգրման գործընթացների հետ:

Թողնել պատասխան

Back to top button