Միջազգային

Սիրական խնդիրը բարդացնում է թուրք- ռուսական հարաբերությունները

«Սիրիական ավիաուղիներին» պատկանող Մոսկվայից Դամասկոս թռչող օդանավի հարկադիր վայրէջքը Անկարայի կողմից կոպիտ խախտում է, քանի որ Թուրքիան հիմքեր չի ունեցել ինքնաթիռի թռիչքի դադրեցման համար:  Նման գործողությունները կարող են որակվել որպես ճնշում Ռուսաստանի նկատմամբ և սրել  երկուստեք հարաբերությունները, հայտարարում են  ռուս քաղաքական վերլուծաբանները:

 

Խնդիրը մտնում է ուժերի ցուցադրության փուլ

Նախօերին թուրքական ռազմաօդային ուժերի կործանիչների ճնշման ներքո սիրիական մարդատար ինքնաթիռը հարկադիր վայէջք է կատարել Անկարայում, և 5 ժամ տևած հետախուզման արդյունքում իբր թե հայտնաբերվել են ձայնախլացուցիչ և հեռախոսային, ռադիոտեղորոշիչ  կապերը խափանող սարքեր, որից հետո նոր միայն հնարավորություն  է տրվել օդանավի անձնակազմին և ուղևորներին լքել Թուրքիայի սահմանը:

Հայտանաբերված սարքերի մասին տեղեկացրել են թուրքական ԶԼՄ- ները, հավելելով, որ օդանավի զննության արդյունքում հայտնաբերվել են նաև պարագաներ, որոնք հրթիռի մաս են կազմում:
Ըստ ռուս ռազմական փորձագետ Օլեգ Կուլակովի՝ սիրիական խնդիրը մտնում է ուժերի ցուցադրության փուլ, և սիրական օդնավի հետ տեղի ունեցածը խաթարում է թուրք-ռուսական հարաբերությունների ներկա բնակակոն ընթացքը:
«Թուրքիան այս կերպ փորձ է անում ցույց տալ, որ պատրաստ է այս հարցի շուրջ Մոսկվայի հետ խոսել խստորեն»,-նկատում է  փորձագետը, և նշում, որ թուրքական կողմը հենվելով  և օգտագործելով ՆԱՏՕ- ի քաղաքական վարկանիշը։

Մոսկվան բացատրություն է պահանջում Անկարայից

Պաշտոնական Ռուսատանի դիրքորշումը միջադեպի վերաբերյալ  հայտնել է արտգործնախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Ըստ ռուս դիվանագետի՝ թուրքական կողմն Անկարայում Ռուսաստանի դեսպանատանը չի տեղեկացրել, որ ուղևորների թվում Ռուսաստանի քաղաքացիներ կան։
«Անկարան խախտել է երկկողմ կոնվենցիան և ռուս դիվանագետներին թույլ չի տվել հանդիպել  ինքնաթիռում Ռուսաստանի 17 քաղաքացիների հետ։ Մոսկվան այդ արարքի վերաբերյալ թուրքական իշխանություններից բացատրություն է պահանջել և անընդունելի է համարում նման միջադեպերի կրկնությունը»,- ասել է Լուկաշևիչը։
Դիվանագետը տեղեկացրել է, որ Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը պահանջել է հանդիպում Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Օդանավակայան են ուղարկվել դեսպանատան աշխատողներ և բժիշկ, սակայն թուրքական կողմն  առանց պատճառաբանության մերժել է դիվանագետներին հանդիպել Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Նրանց սնունդով չեն ապահովել, չեն թողել դուրս գալ օդանավակայանի տարածք։
Ի  դեպ՝ Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է, որ Դամասկոս զենք ուղարկելու ցանկության դեպքում այն չի կատարվի անօրինական ճանապարհով, առավելեւս` ուղեւորատար օդանավով, քանի որ  ռազմատեխնիկական համագործակցությունը Դամասկոսի եւ Մոսկվայի միջեւ չի դադարեցվել:
Թուրքական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռի հարկադիր վայրէջքը պայամանվորված է  եղել  կասկածելի բեռի տեղափոխման վերաբերյալ տեղեկությամբ: Անկարայի օդանավակայանում ինչ- որ բեռ է առգրավվել, սակայն կոնկրետ ինչ անօրինական բեռի մասին է խոսքը, տեղեկություններ չեն հաղորդվում:


Դեմասկոսի արձագանքը

Իսկ պաշտոնական Դամասկոսը Թուրքիային մեղեդրել է  օդանենգության մեջ: «Այս քայլը չի համապատասխանում քաղաքացիական ավիացիայի նորմերին»,- հայտարարել է Սիրիայի տրանսպորտի նախարար Մահմուդ Սաայիդը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button