Սիրական խնդիրը բարդացնում է թուրք- ռուսական հարաբերությունները
«Սիրիական ավիաուղիներին» պատկանող Մոսկվայից Դամասկոս թռչող օդանավի հարկադիր վայրէջքը Անկարայի կողմից կոպիտ խախտում է, քանի որ Թուրքիան հիմքեր չի ունեցել ինքնաթիռի թռիչքի դադրեցման համար: Նման գործողությունները կարող են որակվել որպես ճնշում Ռուսաստանի նկատմամբ և սրել երկուստեք հարաբերությունները, հայտարարում են ռուս քաղաքական վերլուծաբանները:
Խնդիրը մտնում է ուժերի ցուցադրության փուլ
Նախօերին թուրքական ռազմաօդային ուժերի կործանիչների ճնշման ներքո սիրիական մարդատար ինքնաթիռը հարկադիր վայէջք է կատարել Անկարայում, և 5 ժամ տևած հետախուզման արդյունքում իբր թե հայտնաբերվել են ձայնախլացուցիչ և հեռախոսային, ռադիոտեղորոշիչ կապերը խափանող սարքեր, որից հետո նոր միայն հնարավորություն է տրվել օդանավի անձնակազմին և ուղևորներին լքել Թուրքիայի սահմանը:
Ըստ ռուս ռազմական փորձագետ Օլեգ Կուլակովի՝ սիրիական խնդիրը մտնում է ուժերի ցուցադրության փուլ, և սիրական օդնավի հետ տեղի ունեցածը խաթարում է թուրք-ռուսական հարաբերությունների ներկա բնակակոն ընթացքը:
«Թուրքիան այս կերպ փորձ է անում ցույց տալ, որ պատրաստ է այս հարցի շուրջ Մոսկվայի հետ խոսել խստորեն»,-նկատում է փորձագետը, և նշում, որ թուրքական կողմը հենվելով և օգտագործելով ՆԱՏՕ- ի քաղաքական վարկանիշը։
Մոսկվան բացատրություն է պահանջում Անկարայից
Պաշտոնական Ռուսատանի դիրքորշումը միջադեպի վերաբերյալ հայտնել է արտգործնախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Ըստ ռուս դիվանագետի՝ թուրքական կողմն Անկարայում Ռուսաստանի դեսպանատանը չի տեղեկացրել, որ ուղևորների թվում Ռուսաստանի քաղաքացիներ կան։
«Անկարան խախտել է երկկողմ կոնվենցիան և ռուս դիվանագետներին թույլ չի տվել հանդիպել ինքնաթիռում Ռուսաստանի
Դիվանագետը տեղեկացրել է, որ Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը պահանջել է հանդիպում Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Օդանավակայան են ուղարկվել դեսպանատան աշխատողներ և բժիշկ, սակայն թուրքական կողմն առանց պատճառաբանության մերժել է դիվանագետներին հանդիպել Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Նրանց սնունդով չեն ապահովել, չեն թողել դուրս գալ օդանավակայանի տարածք։
Ի դեպ՝ Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է, որ Դամասկոս զենք ուղարկելու ցանկության դեպքում այն չի կատարվի անօրինական ճանապարհով, առավելեւս` ուղեւորատար օդանավով, քանի որ ռազմատեխնիկական համագործակցությունը Դամասկոսի եւ Մոսկվայի միջեւ չի դադարեցվել:
Թուրքական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռի հարկադիր վայրէջքը պայամանվորված է եղել կասկածելի բեռի տեղափոխման վերաբերյալ տեղեկությամբ: Անկարայի օդանավակայանում ինչ- որ բեռ է առգրավվել, սակայն կոնկրետ ինչ անօրինական բեռի մասին է խոսքը, տեղեկություններ չեն հաղորդվում:
Դեմասկոսի արձագանքը
Իսկ պաշտոնական Դամասկոսը Թուրքիային մեղեդրել է օդանենգության մեջ: «Այս քայլը չի համապատասխանում քաղաքացիական ավիացիայի նորմերին»,- հայտարարել է Սիրիայի տրանսպորտի նախարար Մահմուդ Սաայիդը: