Միջազգային

ԱՄՆ-ը Ռուսաստանի օգնությամբ կապ է հաստատել Սիրիայի իշխանությունների հետ

Ռուսական կողմի աջակցությամբ Միացիալ Նահանգները կապ է հաստատել Սիրիայի իշխանությունների հետ` քննարկելու համար քիմիական զենքի տարածման կանխման և անվտանգության ապահովման հարցերը, հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք անհանգստացած ենք քիմիական զենքի հնարավոր տարածման  համար, և օգնել ենք ամերիկացի փորձագետներին հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ սիրիական կողմից»,- տեղեկացրելէ  Լավրովը և ընդգծել, որ սիրիական կողմն ամեն ինչ անում է քիմիական զենքի գտնվելու վայերն ապահով և անվտանգ պահելու համար:
«Ռուսական և ամերիկյան կողմի հիմնական անհանգստությունն է, որ քիմիական զենքը չընկնի «Ալ Կաիդայի» կամ մյուս ահաբեկչական խմբավորումների, ինչպես նաև այսպես կոչված սիրիական ազատ բանակի ներկայացուցիչների ձեռքում, քանի որ իրենք բացահայտ հայտարարել են, որ պատրաստ են ընդունել «Ալ Կաիդայի» օգնությունը՝ իրենց գործողությունների համակարգման համար:

Թողնել պատասխան

Back to top button