Միջազգային

Սահակաշվիլի. Ուկրաինայի զենքի մատակարարման որոշումը 99 տոկոսով հաստատված է

Ուկրաինայի նախագահի արտահաստիքային խորհրդական Միխայիլ Սահակաշվիլին էլ հայտարարել է, որ Միացյալ Աահանգների՝ Ուկրաինային զենք մատակարարելու որոշումը 99 տոկոսով հաստատված է։

Վրաստանի նախկին նախագահի խոսքով՝ հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգների Սենատն ու Ներկայացուցիչների պալատը կհնչեցնեն Կիևին զենք մատակարարելու պահանջը։ «Գլխավորը, ինչին մենք ձգտում ենք այն է, որ Ուկրաինան պաշտպանական զենք ստանա: Գրեթե բոլորը համամիտ են մեզ հետ, հասարակական կարծիքը նույնպես մեր դիրքորոշման օգտին է»,- ասել է Սահակաշվիլին:

Կիեւը խնդրում է միջազգային խաղաղապահներ տեղադրել Դոնբասում
Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն գործողության մեջ է դրել Անվտանգության խորհրդի  որոշումը` որով խնդրում է միջազգային խաղաղապահներ տեղակայել Դոնբասում: ՄԱԿ-ին ու Եվրամիությանը հասցեագրված փաստաթղթում կոչ է արվում միջազգային գործողություն իրականացնել՝ Ուկրաինայի արևելքում խաղաղության և անվտանգության հաստատման նպատակով:

Ավելի վաղ՝ Պորոշենկոն հայտնել էր, որ օրենքի նախագիծը Գերագույն ռադայի օրակարգում կներառվի մարտի 3-ին: Միջազգային զորակազմի տեղակայման խնդրանքով ՄԱԿ-ին ու Եվրամիությանը դիմելու մասին փաստաթուղթը Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհուրդը հաստատել էր փետրվարի 18-ին:

Նախագահ Պորոշենկոն ասել էր, որ լավագույն տարբերակը կլինի երկրի արևելքում Եվրամիության ոստիկանական առաքելության տեղակայումը: Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը, արձագանքելով Կիևի որոշմանը հայտարարել է, որ խաղաղապահների տեղակայման համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհդի բանաձև:

Back to top button