Հասարակություն

Մամուլի ազատության ինդեքս. Հայաստանը 180 երկրների շարքում 78-րդն է

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2015 թվականին մամուլի ազատության ինդեքսը: 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը: 2014 թվականի համեմատ Հայաստան դիրքը մնացել է անփոփոխ:

Վրաստանն առաջընթաց է արձանագրել 15 տեղով և այժմ 69-րդն է: Ադրբեջանը նախորդ տարվա համեմատ նահանջել է 2 հորիզոնականով և 162-րդն է: Ադրբեջանի մասով նշված է, որ երկրում աննախադեպ ճնշումներ են սկսվել քննադատների նկատմամբ:

Մամուլի ազատության սահմանափակման ու գովազդի շուկայի վերահսկմանը զուգահեռ փակվում են նաև մնացած մի քանի անկախ լրատվամիջոցները: Ազատազրկված լրագրողների ու բլոգերների թվով Ադրբեջանը դարձել է Եվրոպայի ամենամեծ բանտը լրագրողների համար: Մամուլի ազատության ցուցանիշով առաջինը Ֆինլանդիան է, որին հաջորդում են Նորվեգիան, Դանիան, Նիդերլանդները, Շվեդիան:

Երկրների ցանկը եզրափակում են Չինաստանը, Սիրիան, Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան:

ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իտալիան, Բրազիլիան, Ճապոնիան անկում են գրանցել մամուլի ազատության առումով: ԵՏՄ երկրներից Ռուսաստանը 152-րդն է, Բելառուսը՝ 157-րդը, Ղազախստանը՝ 160-րդը:

Back to top button