ԿարևորՏնտեսական

Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ համագործակցության խորացման հեռանկարներ կան

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Երևանում այսօր մեկնարկել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը։ Նիստի համանախագահներն են հայկական կողմից ՀՀ  էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ ուկրաինական կողմից`Ուկրաինայի պետական կորպորատիվ իրավունքների և գույքի կառավարման պետական գործակալության նախագահ Դմիտրի Կոլեսնիկովը։
Պատմական տարբեր աղբյուրների վկայությամբ Հայաստանի և Ուկրաինայի միջև բարեկամամական հարաբերությունների սկզիբը 11-րդ դարից է գալիս: Երկկողմ հարաբերությունների հիմքում  տնտեսական համագործակցությունն է: Երկուստեք նշվում է, որ ապրանքաշրջանառության ծավալները դեռ հեռու են բավարար լինելուց, սակայն, ցանկությունը մեծ է:  Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը 2011 թվականին կազմել է 268 մլն դոլար։

Հայկական շուկայում Ուկրաինան շարունակում է զբաղեցնել առաջատար դիրքերից մեկը:  Ուկրաինան Հայաստանի 6-րդ գործընկերն է, Հայաստանը՝ Ուկրաինայի իններորդ գործընկերը։
2012թ հունվարի մեկի տվյալներով՝ ՀՀ-ում գրանցված է ուկրաինական կապիտալի մասնակցությամբ 83 ընկերություն: Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը կարծում է, որ երկու երկրների միջև  համագործակցության խորացման հեռանկարներ կան։

Հայաստանից Ուկրաինա ենք արտահանում ալոկոհոլային խմիչք, հյութեր,  պտղի ու մրգի խտանյութեր, մինչդեռ ներմուծում ենք շինարարական նյութերը՝ հիմնականում մետաղական արտադրանքները, հրուշակեղեն:
Երկու երկրների միջև համագործակցության  շատ մեծ պոտենցիալ կա  նաև զբոսաշրջության ոլորտում:   Ուկրաինայում  բավականին մեծ հայկական համայնք կա, բավականին շատ հայկական ճարտարապետական կոթողնե, նկատում է Ուկրաինայի պետական կորպորատիվ իրավունքների և գույքի կառավարման պետական գործակալության նախագահ Դմիտրի Կոլեսնիկովը։

Կարդացեք նաև

Թողնել պատասխան

Back to top button