Միջազգային
Ռուսաստանի պաշտպանության նախարարը փոխվեց
Ռուսաստանի նախագահն այսօր պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին պաշտոնանկ է արել՝ ռազմական գերատեսչության ղեկավար նշանակելով Մոսկվայի մարզի նահանգապետ, մինչ այդ արտակարգ իրավիճակների երկարամյա նախարար Սերգեյ Շոյգուին։
«Հաշվի առնելով այն իրավիճակը, որ ստեղծվել է պաշտպանության նախարարության շուրջը, նրա համար, որպեսզի ստեղծվի բոլոր հարցերի քննության անաչառ միջավայր, որոշում եմ ընդունել պաշտպանության նախարար Սերդյուկովին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասել է Վլադիմիր Պուտինը Նովո Օգարեւոյի իր նստավայրում ընդունելով Շոյգուին։