Հաջողության նոտա

Դիվանագիտությունը կարող է դառնալ հոբբի, եթե սիրում ես նոր աշխարհներ բացահայտել․ ՀՀ–ում Չեխիայի դեսպան. «Հաջողության նոտա»

Դիվանագետի մասնագիտությունը նրան միշտ է հետաքրքրել, նույնիսկ ռոմանտիկ թվացել։ Նա գնացել է իր մանկության երազանքի հետևից և այժմ դիվանագիտական աշխարհում ակտիվ գործունեություն է ծավալում։ ՀՀ–ում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը երաժշտական դպրոց է հաճաել և տիրապետում է մի քանի երաժշտական գործիքի, բայց միևնույն ժամանակ լավ ուսանող էր, որը սովորում էր դիվանագետի մասնագիտությունը։

Վստահ է, որ սա ավելին է քան աշխատանքը։ Դիվանագետի աշխատանքը զուտ գումար վաստակելու համար չէ, նա այլ կարևոր առաքելություն ունի, աշխարհին պատմելու Չեխիայի՝ իր երկրի մասին։

Մինչև այստեղ դիվանագիտական գործունեություն ծավալելը, նա արդեն մի քանի անգամ եղել էր Հայաստանում և այնքան էր սիրել, որ ընտրեց հենց Հայաստանը։ Կարոտում է իր հայրենիքը, կարոտում է հեծանիվ վարելը, քանի որ Հայաստանում այնքան էլ ապահով և հարմարավետ չէ այս առումով, կարոտում է չեխական գարեջուրը, բայց վստահ կարող է ասել, որ Հայաստանում ևս կան շատ որակյալ և համեղ գարեջրեր։ Առանձնահատուկ սիրում է նաև հայկական խոհանցը։

Կարծում է, որ հասել է որոշակի հաջողության՝ աշխատասիրության, նպատակասլացության ու բախտի շնորհիվ։ Վստահ է՝ ամեն ինչի համար պատճառ կա, և դա իրեն օգնում է։ Ասում է՝ այս կյանքում հեշտ է խելագարվելը․ պետք է հենվել խորքային արժեքների վրա և հասկանալ՝ ինչ է կատարվում, իրականությունն այնքան ռոմանտիկ չէ, որքան մեր երազանքները։ Միշտ չէ, որ կարողանում է ժամանակը կառավել, բայց նրան ամեն օր ոգեշնչում է այն փաստը, որ եթե նա ինչ–որ բան չանի, ոչ ոք իր փոխարեն չի անի։ Սա անձնական պատասխանատվության զգացումն է։

Back to top button