ԿարևորՀասարակություն

Նախարարին են ներկայացվել Հարկադիր կատարման ծառայության շարժական գրասենյակները

Արմավիրում նորաբաց ՀԿԱԾ շենք, շարժական գրասենյակներ. Մարզային բաժնում քաղաքացիների սպասարկումն առավել հարմարավետ կլինի

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժին։ Նախարարը շրջայց է կատարել վերանորոգված շենքում, ծանոթացել քաղաքացիների սպասարկման պայմաններին։

Գրիգոր Մինասյանին են ներկայացվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Պրոբացիայի ծառայության կողմից կենտրոնում մատուցվող ծառայությունները։ Տեսակցությունների նոր կահավորված սենյակում կազմակերպվում են շահառուների հանդիպումներն իրենց երեխաների հետ:

Նախարարին են ներկայացվել նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակները։ Դրանք տեխնիկապես հարմարեցված են տեղում քաղաքացիների սպասարկումն արագ և օպերատիվ կազմակերպելու համար։

Շրջայցի ավարտին Արդարադատության նախարարը խորհրդակցություն է անցկացրել ծառայությունների ղեկավարների հետ։

Back to top button