Հայկական հարց

Սալմաստում հայկական զինված խմբերը պաշտպանում էին հայ գաղթականներին․ «Հայկական հարց»

Պարսկաստանում գտնվող հայ տարագիրներին օգնելու նպատակով Գերմանական արևելյան առաքելությունն այնտեղ է գործուղում Դավիթ Իսմայիլին։

Նրա հաղորդած տեղեկությունների հիման վրա որոշում է կայացվում տեղի մի շարք բնակավայրերում բացել որբանոցներ։

Այդ գործը ստանձնում է Հանս Ֆիշերը։ Որբախնամ աշխատանքներին զուգահեռ՝ նա օբյեկտիվ տեղեկություններ է տալիս գաղթականներին քրդական ավազակային հարձակումներից պաշտպանող և Սալմաստում գործող հայկական զինված խմբերի ազգանվեր ձեռնարկների մասին։

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին։ «Միսիոներները և Պարսկաստանում ապաստանած գաղթականները»՝ մաս 1-ին։

Back to top button