Հայագիտակ

Իսրայել Օրու չիրականացած եվրոպական երազանքը. «Հայագիտակ»

Պետականությունը կորցնելուց հետո հայ ժողովուրդը երբեք չի կորցրել այն վերականգնելու երազանքը՝ ասում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պողոսյանը։ Իրենց նպատակին հասնելու համար պատրաստ էին անգամ կաթոլիկություն ընդունել, թեկուզև առերես։ Այո, այդպես էլ է եղել։

Պռոշյան իշխանական տոհմից սերող Իսրայել Օրին անկախ հայկական պետություն ստեղծելու ճանապարհին եվրոպական շատ երկրների կառավարողների դռներ թակեց՝ օգտագործելով իր բացառիկ անձնական հմայքը, խելքը և դիվանագիտական կարողությունները։ Խոստումներ շատ եղան, բայց վճռական պահին բոլորը հրաժարվեցին օգնել Օրիին՝ խորհուրդ տալով դիմել Ռուսաստանի օգնությանը։ Ինչն էլ նա արեց հետագայում:

Back to top button