Հայագիտակ

Երբ արձանիկներն անգամ ազգային էին ու դաստիարակող. «Հայագիտակ»

Երևանի պատմության թանգարանը անդրադառնում է հետաքրքիր մի ոլորտի` հախճապակե արձանիկներին և Հայաստանում դրանց արտադրությանը։ Սարոն ու Անուշը, Սասունցի Դավիթը, Մարոն` իհարկե արձանիկների տեսքով, երկար տարիներ զարդարում էին հայ մարդկանց բնակարանները։

Երևանի պատմության թանգարանի նորագույն շրջանի բաժնի ղեկավար Մերի Ավետիսյանը պատմում է. «Երբ որոշեցինք ցուցադրություն բացել Երևանի հախճապակու գործարանի և նրա տված արտադրանքի մասին, երկու մեծ խնդրի առջև կանգնեցինք. գործարանի բոլոր փաստաթղթերը ոչնչացել էին հրդեհի պատճառով, իսկ նրա տված արտադրանքը հատուկենտ մարդկանց մոտ էր պահպանվել։ Մարդիկ սիրով մեզ տրամադրեցին իրենց տներում պահպանված և արդեն ընտանեկան խորհրդանիշի կարգավիճակ ստացած հախճապակե արձանիկներն ու իրերը»։

Այդ արձանիկները ոչ միայն զարդարում էին մարդկանց բնականները, այլև շատ ազգային էին ու հայրենասիրություն էին սերմանում։

Շատ հաճելի տեսք ունեին նաև հախճապակյա կենցաղային իրերը` սուրճի սպասքները, գինու գավերն ու սափորները, ափսեները։ Ժամանակի լավագույն նկարիչներն էին աշխատում հախճապակյա իրերի ստեղծման վրա, և դա չէր կարող արդյունք չտալ։

Back to top button