Հայագիտակ

Սարդարապատի շարունակական հերոսությունը. «Հայագիտակ»

Թվում է` արդեն վաղուց ամեն ինչ գիտենք Սարդարապատի հերոսամարտի մասին` օր առ օր, ժամ առ ժամ։ Սակայն Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժինը նորանոր փաստաթղթեր է հայթայթում ու գտնում նոր հերոսների։

Այդպես եղավ մի քանի տարի առաջ, երբ բաժնի վարիչ Սեդա Գալստյանը այդ փաստաթղթերն ուսումնասիրեց, գրեց ու հրատարակեց գնդապետ Հովակիմյանի մասին պատմող «Վերածնված Հայաստան՝ Դեր Զորից մինչև Սարդարապատ» գիրքը, որտեղ զարմանալիորեն խաչվում են Եղեռնի ու հերոսամարտի մասնակիցների ճակատագրերը։ Գիրքը թարգմանվել է ռուսերեն, և օրերս կայացավ դրա շնորհանդեսը։

Back to top button