Հայագիտակ

Հայ ազգի լուսավորությանը նվիրաբերված 235 տարի. «Հայագիտակ»

Մխիթարյան միաբանությունն իր հիմնադրման օրվանից որդեգրեց ազգը լուսավորելու առաքելությունը։ Այդ խնդրում մեծ դեր կատարեց Մխիթարյանների տպարանը, որի 235-ամյակն է այս տարի։ Այստեղ լույս տեսան «Տարեգրություն» փոքրիկ տետրակները, «Եղանակ Բյուզանդյան», «Դիտակ Բյուզանդյան» պարբերականները, «Դարապատում» ժողովածուները, հայագիտական բազմաթիվ գրքեր, սակայն Մխիթարյանների գլուխգործոցը «Բազմավեպը» եղավ։

Մատենագետ Արաքսյա Դավթյանն ասում է. «Սա իր հնությամբ աշխարհում չորրորդ, իսկ Եվրոպայում առաջին ամսագիրն է։ Նրան աշխատակցել են եվրոպացի և հայ լավագույն գիտնականները, որոնք ամսագրի էջերում արծարծել են 19-րդ դարի գիտության, տեխնիկայի պատմության, տնտեսագիտության, աշխարհագրության ամենատարբեր ու հրատապ խնդիրներ»։

Back to top button