Հայագիտակ

Տաթևի վանքի մասին՝ Սալոնիկի Արիստոտելի համալսարանում. «Հայագիտակ»

Վիմագրագրետ, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հարությունյանը դասախոսություններով հանդես է եկել Սալոնիկի Արիստոտելի համալսարանում։ Նա ասում է. «Տաթևի վանքի, համալսարանի և գրչության կենտրոնի մասին դասախոսություններս մեծ ուշադրությամբ լսեցին թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները: Նրանց հատկապես հետաքրքրեց հայկական տարեթվի հարցը։ Բյուզանդական հետազոտությունների կենտրոնում ևս շատ մեծ էր հետաքրքրությունը»։

«Էրազմուս+» կրթական ծրագիրը շատ մեծ դեր է կատարում միջմշակութային գիտական շփումների ոլորտում։ Հանդիպումները և դասախոսությունները փոխադարձ են և շարունակական։

Back to top button