Հայագիտակ

Լևոն Շանթի բարդ, բայց հետաքրքիր աշխարհը. «Հայագիտակ»

Այս տարի Լևոն Շանթի ծննդյան 155-ամյակն է։ Ծնվել է Պոլսում։ Չնայած որբությանն ու չքավոր վիճակին, Շանթն, այնուամենայնիվ, կարողացավ կրթություն ստանալ։ Սկյութարի վարժարանում, հետո Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, նա ստացավ իր ժամանակի համար հիանալի գիտելիքներ, սակայն չավարտեց ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Հետո շարունակեց սովորել եվրոպական տարբեր համալսարաններում, որտեղ ուսումնասիրում էր հոգեբանություն և գրականություն։

Թիֆլիսում նա դարձավ թումանյանական «Վերնատան» ակտիվ անդամներից մեկը։ Այստեղ Թումանյանի, Աղայանի, Դեմիրճյանի և մյուսների հետ մասնակցում էր գրական երեկոներին, եվրոպական գրողների ստեղծագործությունների վերլուծությանը, ներկայացնում էր իր գործերը, որոնք, ի դեպ, միանշանակ չէին ընկալվում, քանի որ Շանթը սիմվոլիզմի հիմնադիրն էր հայ գրականության մեջ։ Սակայն նրա «Հին աստվածներ», «Կայսրը», «Օշին Պայլ» և մյուս դրամաներն այսօր էլ շատ հրատապ են հնչում և հետաքրքիր հոգեբանական լուծումներ ունեն։

Back to top button