Հայագիտակ

Աղուհացի մոգական ուժը. «Հայագիտակ»

Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի աշխատակից, պատմական գիտությունների թեկնածու Աստղիկ Իսրայելյանը երկար տարիներ ուսումնասիրել է աղուհացի դերն ու նշանակությունը։

Նա ասում է. «Մինչև օրս էլ ընդունված է բարձրաստիճան հյուրերին դիմավորել աղով և հացով։ Չէ՞ որ երկուսն էլ ունեցել են չարխափան, մոգական նշանակություն։ Հնում նորածիններին շփում էին աղով, կամ լողանալիս ջրի մեջ մի քիչ աղ էին լցնում։ Երբեք օտարներին, հարևաններին աղ չէին տալիս, դրանով տան բարիքը կկորչեր։ Շատ հավատալիքներ կան նաև հացի հետ կապված։ Եթե երեխան թույլ էր ծնվում, թխում էին մի մեծ, կլոր, կենտրոնում անցքով հաց , ու նորածնին անցկացնում էին անցքի միջով»։

Անհնար է թվարկել բոլոր ծեսերն ու հավատալիքները, որոնք կապված են աղուհացի հետ։ Հյուրասեր, բարի մարդկանց ասում են «աղուհացով մարդ»։ Կամ մեկին օրհնում են, ասելով` «Աղուհացով մնաս կամ լինես»։

Ժամանակը շատ բան է փոխում, բայց ոչ աղը, ոչ էլ հացը իրենց նշանակությունը չեն կորցնում։

Back to top button