Հայագիտակ

Եվրոպական տիրակալներն Իսրայել Օրուն շատ խոստումներ տվեցին, սակայն Պֆալցյան ծրագիրը կյանքի չկոչվեց. «Հայագիտակ»

Թե’ կուրֆյուրստ Հովհան Վիլհելմը, թե’ Հռոմեական սրբազան կայսրության կարսր Լեոպոլդ 1-ինը, թե’ Տոսկանայի դուքսը տարբեր պատճառաբանություններով hետ կանգնեցին Իսրայել Օրուն տված խոստումներից, և նրան խորհուրդ տվեցին դիմել Պետրոս 1-ինին։

Պատմական գիտությունների դոկտոր Սամվել Պողոսյանն ասում է. «Օրին մշակեց իր Մոսկովյան ծրագիրը, հանդիպեց Պետրոս 1-ինին, որն էլ խոստացավ հայերին օգնել միայն Հյուսիսային պատերազմի ավարտից հետո»։

20 տարի տևեց այդ պատերազմը։ Այդ ընթացքում Օրին զբաղվեց Հայաստանի մանրամասն քարտեզները կազմելով, համախմբեց և վարժեցրեց զորքերը, միավորեց հայ մելիքներին։ Եթե Օրուն թունավորելով դավադրաբար չսպանեին, նրա ջանքերն անպայման պտուղներ կտային։ Հայաստանը շատ ավելի վաղ կազատվեր պարսկական լծից, ինչն իրականացավ 19-րդ դարի սկզբին։

Back to top button