Միշտ ներկա

«Մին պեն էն չի իննական»․ Նվերի սիրտը ինչ-որ բան էր զգում պատերազմի օրը․ «Միշտ ներկա»

Նվերը 44-օրյա պատերազմին որպես կամավոր է մասնակցել, որից հետո որոշել է ծառայության անցնել․ սկզբում`որպես աշխարհազորային, հետո ՊԲ շարքերում՝ որպես պայմանագրային։

«Ես դժվար մանկություն եմ ունեցել և ամեն ինչ անելու եմ, որ իմ երեխաները ուրախ ու անհոգ կյանք ունենան». այս խոսքերն անընդհատ կրկնում էր ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից ՊԲ պայմանագրային զինծառայող Նվեր Գաբրելյանը։

Նա ուներ երկու անչափահաս զավակ։ Նվերը կնոջ՝ Շուշանի հետ ծանոթացել է հայրենի Մաճկալաշենում։ Շուշանի խոսքով՝ Նվերը հրաշալի ամուսին էր։ Համատեղ ապրել են 12 երջանիկ տարիներ։ Կինը անցյալով չի խոսում ամուսնու մասին, նա միշտ զգում է ամուսնու ներկայությունը։

Back to top button