Հայագիտակ

Վանի թագավորության կյանքն ու կենցաղը` որմնանկարներում. «Հայագիտակ»

ՀՀԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող, արվեստաբանության թեկնածու Գայանե Պողոսյանն արդեն երկար ժամանակ ուսումնասիրում է Վանի թագավորության կյանքը, կենցաղը, հարաբերությունները տարբեր խավերի միջև։ Գայանեն ասում է. «Մեր նախնիների անցյալի մասին կարող ենք իմանալ պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոներից, հատկապես որմնանկարներից, որոնցում պարզորոշ, ինչպես այսօր լուսանկարներում, արտացոլված է մեր նախնիների կյանքն ու կենցաղը»։

Գույներից իշխում են կապույտը, կարմիրը, ոսկեգույնը` որպես լույսի, հարստության խորհրդանիշ։ Պատկերված են ոչ միայն արքայական որսի, պալատական կյանքի տեսարաններ, այլև հասարակ մարդկանց կյանքի մասին պատմող մանրամասներ։ Այս ամենը մեր անցյալն է, մեր նախնիների կյանքը, մեր արմատները։

Back to top button